Ինչպե՞ս կանխել մշակութային արժեքների հափշտակումները
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիպյանի ներկայացմամբ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» և 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրերը:
Պարոն Օսիպյանը տեղեկացրեց, որ առաջին համաձայնագրի նպատակը մշակութային արժեքների հափշտակումների կանխման և դրանց վերադարձի ապահովման համար համաձայնեցված միջոցների անհրաժեշտությունն է: Ըստ նրա, մշակութային արժեքների հափշտակումների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է իրականացնել միայն բոլոր շահագրգիռ կողմերի փոխգործակցության հիման վրա:
Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է ֆինանսական պարտավորություններ:
ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար է համարել համաձայնագրի վավերացումը:
ArmAr.am












