Գլխավոր » Լրահոս

ՀՀ վարչապետն ընդունել է Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը

Փետրվար 19, 2010թ. 21:15

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորությամբ:  Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է արվել Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքին եւ դրանում Համաշխարհային բանկի հնարավոր մասնակցության հարցին:

Կարեւորվել է նաեւ Տաթեւի վանքի   գյուղական ճանապարհի վերականգնման հարցը:

Քննարկվել են էներգիայի արդյունավետ օգտագործման եւ գյուղատնտեսության զարգացման հարցեր: Հեռանկարային է համարվել Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանում շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ապագա տնտեսական զարգացման մոդելի վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն