Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Կիպրոսի խորհրդարանն արգելք է դրել Թուրքիայի առջև

Փետրվար 22, 2010թ. 10:00

general_cyprus_mapԿիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունել է մի հռչակագիր, որը, «CnnTurk»-ի, կիպրական հարցի շուրջ ընթացող բանակցություններում կարող է որպես հաղթաթուղթ օգտագործվել թուրքական կողմի դեմ: Ընդունված փաստաթուղթը դեմ է հանդես գալիս Անկարայի` երաշխավորի կարգավիճակով կիպրական բանակցություններին միջամտելու հնարավորությանը:

Հիշյալ փաստաթղթի ընդունումից առաջ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը զանգահարել էր Կիպրոսի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասին և այդ երկրի ընդդիմության առաջնորդ Նիկոս Անաստասիադիսին և  ցանկություն հայտնել, որ խորհրդարանը նման փաստաթուղթ չվավերացվի, բայց, փաստորեն, ապարդյուն:

Հունական խորհրդարանի ընդունած որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Եվրամիության անդամ Միացյալ Կիպրոսի Հանրապետությունում բացառվում է երաշխիքների ու երաշխավորների առկայությունը»:

Տեղեկացվում է նաև, որ, ըստ հունական լրատվամիջոցների, ՀԿԹՀ վարչապետ Էրօղլուն նախազգուշացրել է, որ Կիպրոսի թուրքական խորհրդարանն էլ կարող է դրան հակառակվող բանաձև ընդունել:

Այժմ ՀԿԹՀ խորհրդարանն աշխատանքներ է տանում այն ուղղությամբ, որպեսզի Կիպրոսի խորհրդարանի և Եվրախորհրդարանի ընդունած որոշումներին ի հակառակ` բանակցություններում երաշխավորության համակարգը չհանելու մասին որոշում ընդունի:

Հիշեցնենք, որ վերջերս Եվրախորհրդարանը պահաջել էր` թուրքական զինուժը դուրս բերել Կիպրոսից:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն