Սկսվում է ԱԺ հերթական քառօրյան
Փետրվար 22, 2010թ. 10:30
Ազգային ժողովն այսօր մեկնարկում է հերթական քառօրյան: Օրակարգում ընդգրկվել են 77 հարց և 26 միջազգային պայմանագրեր: Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 18 հարց:
Չորրորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և փետրվարի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն փետրվարի 22-ի ԱԺ նիստում:












