Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյան. Նպաստելու ենք երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմանը

Փետրվար 22, 2010թ. 08:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  փետրվարի 20-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանարապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Կարեւորելով կենտրոնի դերը ազգային մշակույթի պահպանման գործում, Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ հնարավորն ավելու է երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ստեղծագործական ունակությունների հայտնաբերմանն ու զարգացմանը նպաստելու համար:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն