Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար»,-Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանի:

Փետրվար 22, 2010թ. 13:15

rabbani20090203165655171«Իրանի արտաքին քաղաքականության հիմական առանցքը տարածաշրջանային խնդիրների լուծումն է»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին պաշտոնկան այցով Թեհրան  ժամանած իր պաշտոնակցի` Օկթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:  Նա նշել է, որ արցախյան հակամարտության կարգավորումը առաջնահերթ կարևորության խնդիր է ամբողջ տարածաշրջանի համար:

Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում` համաձայն երկրի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի:

Միաժամանակ, փետրվարի 18-19 Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր տեղի ունեցել, որի մասնակիցներն այրել էին Ադրբեջանի դրոշը, դեսպանության շենքի վրա ձվեր էին նետել, կոխկրտել պետական խորհրդանիշը: Ի դեպ, ադրբեջանական կազմակերպությունները մտադիր են շրջապատել Բաքվում Իրանի դեսպանության շենքը:

Սա միակ սկանդալային դեպքը չէ: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի` Բաքու կատարելիք այցի նախօրեին իրանական ”Sahar” հ/ը եթեր հեռարձակեց հակաադրբեջանական տեսահոլովակ: Սիոնական ագրեսիայի զոհ դարձած պաղեստինցի երեխաների դիակների ֆոնի վրա տեսահոլովակում ցուցադրվում են կադրեր Իսրայելի և Ադրբեջանի պաշտոնական դեմքերի հանդիպումից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն