ՀՅԴ խմբակցություն. «հայ-թուրքական արձանագրությունները կազմվել և ստորագրվել են ընթացակարգային խախտումներով»
Փետրվար 22, 2010թ. 13:25
Ինչպես արդեն բազմիցս նշել են ՀՅԴ խմբակցության պատգամավորները, հայ-թուրքական արձանագրությունները կազմվել և ստորագրվել են ընթացակարգային խախտումներով։ ՀՅԴ-ն բազմիցս դիմել է ՀՀ ԱԳ նախարարին, որպեսզի իրենց տրամադրվեն փաստարկներ, որ ընթացակարգային խախտումներ տեղի չեն ունեցել։
ՀՀ ԱԳ նախարարը սակայն նշել էր, որ այդ փաստաթղթերը կտրամադրվեն այն ժամանակ, երբ արձանագրությունները ներկայացվեն խորհրդարան։
Ինչպես փաստեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, փաստաթղթերը ներկայացվել են, սակայն դրանց կից չեն տրամադրվել հիմնավորումներ։
ՀՀ խորհրդարանի նախագահը խոստացավ, որ երբ քննարկումը սկսվի, ինքը ևս կպահանջի այդ հիմնավորումները, ուստի ժամանակից շուտ անհանգստանալու կարիք չկա։
ArmAr.am












