Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Միլանում մասնակցել է BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին

Փետրվար 22, 2010թ. 16:20

Exhibition in MilanՓետրվարի 18-21-ը Միլանում տեղի ունեցող BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

BIT ցուցահանդեսում ներկայացված են 140 երկրներ, այն զբաղեցնում է շուրջ 57.000 քմ ցուցադրական տարածք եւ 9 սրահ:

Թուրքիայի եւ Ռուսաստանի տաղավարների անմիջական հարեւանությամբ գտնվող «Ղարաբաղ»-ի տաղավարը, ուրExhibition in Milan 2 ներկայացված էին Արցախի պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը, արժանացել է կազմակերպիչների եւ այցելուների մեծ ուշադրությանը: Ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսի այցելուների թիվն այս տարի կկազմի մոտ 200.000 մարդ:

ԼՂՀ պատվիրակությունը ղեկավարում է ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն