Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Բելգիայի ներկայացուցչի հետ քննարկվել է նաև արցախյան հիմնախնդիրը

Փետրվար 22, 2010թ. 19:11

Փետրվարի 19-ին Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Բելգիա – Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էրիկ Ժադոյին, խմբի անդամ Վիլլեմ Ֆրեդերիկ Սխիլցին և խմբի քարտուղար Պատրիկ Պերեմանսին:

Զրուցակիցները քննարկել են բարեկամության խմբի գործունեության ակտիվացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման հեռանկարները: Կողմերը համակարծիք էին, որ միջխորհրդարանական դիվանագիտությունը մեծապես կնպաստի երկու երկրների քաղաքական երկխոսության օրակարգի ընդլայնմանը, տնտեսական կապերի ամրապնդմանն ու բազմազանեցմանը:

Հյուրերի խնդրանքով դեսպանը ներկայացրել է հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև` արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացը:

Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական բարեկամության խմբի դերը Հայաստանի դիրքորոշումները Բելգիայի խորհրդարանին, ինչպես նաև միջազգային կառույցներին և հանրությանը հասանելի դարձնելու գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումների պարբերական կազմակերպման և երկու երկրների խորհրդարանական խմբերի փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն