Օլեգ Եսայանը մասնակցել է «Ռուսաստանի հայերի միության» խորհրդի նիստի
Փետրվարի 18-ին կայացել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության խորհրդի նիստը, որին հրավիրված էր նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ Արա Աբրահամյանը շնորհավորել է Օլեգ Եսայանին դեսպան նշանակվելու և խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու կապակցությամբ: Նա ներկայացրել է կազմակերպության 2010 թ. գործունեության ծրագիրը: Դեսպան Եսայանը ելույթ է ունեցել կազմակերպության նիստին` նշելով «Ռուսաստանի հայերի միության» համակարգող կարևոր դերը Ռուսաստանի հայ համայնքների միասնականության և հայապահպանության գործում: Դեսպանը կարևորել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության և «Ռուսաստանի հայերի միության» համագործակցությունը` ընդգծելով ազգային գաղափարի պահպանման կարևորությունը:
ArmAr.am












