Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Արցախը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»

Փետրվար 23, 2010թ. 11:29

g_imageArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հրացազրույցը, ՀՀԿ  մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, Էդուարդ Շարմազանով

-Ղազախստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սուդաբաևն իր այցի ընթացքում հայտարարեց, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում  իր երկիրը`Ղազախստանը կարող է ստանձնել անկողմնակալ միջնորդի դեր:

Ձեր կարծքով, Ղազախստանը, իրո՞ք, կարող է նման դերակատարում ունենալ:

-Արցախյան հիմնախնդրով զբաղվող միջնորդներ արդեն  կան, և դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կարծում եմ, որ  Ղազախստանի ԱԳ նախարարը, որպես ԵԱՀԿ գործող նախագահ իր պարտավորությունների ու լիազորությունների շրջանակներում ցանկանում է  անել հնարավորը, որպեսզի խնդրի խաղաղ կարգավորումը լինի բացառապես բանակցությունների և այն սկզբունքների հիման վրա, որ որդեգրել են Մինսկի  խմբի համանախագահները։ Միաժամանակ ուզում եմ հիշեցնել  ԵԱՀԿ 56 նախարարների հայտարարությունը, որում առաջին անգամ ամրագրվել է Արցախի Հանրապետության ինքնորշման իրավունքի մասին: Իսկ այս հայտարարությանը, ինչպես հայտնի է, միացել է նաև  Ադրբեջանը:

– Բայց նաև հայտնի է, որ ԵԱՀԿ գործող նախագահը, այդ թվում և իր երկրի ղեկավարությունը, բազմիցս հայտարարել են, որ  Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպաններն են։

-ԵԱՀԿ նախագահը ցանկացած պարագայում պետք է գործի իր լիազորությունների շրջանակնում։ Ինձ համար շատ ավելի ընդունելի և կարևոր Է ԵԱՀԿ 56 նախարարների հայտարարությունը։ Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ապա պետք է ասեմ, որ ոչ Շահումյանը, ոչ էլ Արցախը  երբևէ չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում։

-Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ Արցախի Հանրապետությունը ներկա փուլում ներգրավվի բանակցությունների գործընթացում։

-Առանց Արցախի Հանրապետության մասնակցության՝ չի կարող լուծվել Արցախի հարցը։ Խնդիրը պետք է լուծվի Արցախի ժողովրդի կամարտահայտությամբ, ինչի մասին նշվել է նաև համանախագահ երկրների նախագահների հայտարարության մեջ։ Իսկ այն, որ ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում հանդիպեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ փաստում է այն մասին, որ Ադրբեջանը ուզի, թե՝ չուզի, Արցախի Հանրապեությունը մասնակցում է  բանակցություններին։ ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում հանդիպելով Արցախի Հանրապետության նախագահի հետ ցույց տվեց, որ ԵԱՀԿ-ն անուղղակորեն ընդունում է, որ Արցախի Հանրապետությունը բանակցային կողմ է։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն