Մինսկի խմբում Մերզլյակովին կփոխարինի Պոպովը
Փետրվար 23, 2010թ. 13:15
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան նոր համանախագահ կդառնա Իգոր Պոպովը։ Այդ մասին տեղեկացնում են ռուսական աղբյուրները։
Նոր համանախագահը մինչ այդ եղել է Ռուսաստանի դեսպանը Մոզամբիկում։
Տեղեկությունների համաձայն՝ մինչ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Էստոնիայում Ռուսաստանի դեսպան։
ArmAr.am












