Վրաստանը փորձում է ներգրավել ՄԱԿ-ը
Փետրվար 23, 2010թ. 15:03
Վրաստանի պետական նախարար, փոխվարչապետ Թեմուր Յակոբաշվիլին փետրվարի 22-23-ին ՄԱԿ-ում ներկայացնում է Վրաստանի կառավարության ռազմավարությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առնչությամբ: «Մեծ նշանակություն ունի այն հարցի քննարկումը, թե ինչ դեր կարող է խաղալ ՄԱԿ-ն այդ ձեւաչափում եւ վերոնշյալ ռազմավարության իրականացման գործում»,- նշել է ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ Յակոբաշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության «Ներառում համագործակցության միջոցով» անվանմամբ ռազմավարությունը, այսպես կոչված, գրավյալ տարածքների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է Сегодня –ն:
ArmAr.am












