Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն

Բաքվի և Սումգայիթի ցեղասպանն անհանգստացել է

Փետրվար 23, 2010թ. 15:29

tsitsernakaberdԱյն, որ Թուրքիան անհանգստացած է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմամբ, ինչ-որ տեղ հասկանալի է։ Իսկ թե ինչու են այդ փաստի առնչությամբ իրար խառնվել Ադրբեջանի խորհրդարանում…

Ամենայն հավանականությամբ, սրանք հերթական անգամ ուզում են սիրաշահել Թուրքիային, թե  մենք էլ ենք անհանգստացած ձեր դարդ ու ցավով։

Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի միլի մեջլիս կոչվածն այսօր որոշել է ցեղասպանության քննարկումների դեմ իր պաշտոնական բողոքն արտահայտել ԱՄՆ Կոնգրեսին։ Բողոքն էլ պատճառաբանել նրանով, որ այդ քննարկումները  հակասում են Ադրբեջանի ազգային շահին։

Շատ հետաքրքիր է, թե ո՞ր ազգային շահի մասին է խոսքը` չնայած գողը միշտ ակամա վախ է զգում, երբ իր աչքի առաջ պատժում են մեկ այլ գողի: Այսպես էլ Բաքվի և Սումգայիթի ցեղասպանն է անհանգստացել իր ավագ արյունարբուի ոճիրն ի ցույց դնելուց:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն