Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքական բանտերն ավելի ահավոր են, քան միջնադարյան տաժանավայրերը

Փետրվար 23, 2010թ. 16:30

69f61eea523b0ba6af67e148abbc2343Ազգությամբ քուրդ Իզզեթ Թուրանը Դիարբեքիրի թուրքական բանտում իր պատիժը կրում է աննկարագրելի անմարդկային պայմաններում: 12 տարի առաջ նա «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի հետ համագործակցելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Թուրքական «Firat» լրատվական գործակալության տեղեկացմամբ` այժմ Իզզեթ Թուրանը տառապում է բանտում ձեռք բերած 7 տարբեր հիվանդություններով: Դատապարտյալին ոչ մի օգնություն չի ցուցաբերվում, ոչ մի բուժում չի նշանակվում:

«Իմ որդին բանտ մտնելուց առաջ ոչ մի հիվանդություն չուներ: Այժմ արդեն 7 հիվանդություն ունի, որոնցից մի քանիսը համարվում են մահացու: Եթե բանտից որդուս դագաղը դուրս բերեն, ես այս իշխանություններին երբեք չեմ ների, դրա համար այս պետությունը պատասխանատվություն կկրի: Իմ որդուն բանտում մահվան են դատապարտում:»,- նշել է Իզզեթ Թուրանի հայրը` հավելելով, որ նամակով դիմել է երկրի նախագահին ու արդարադատության նախարարին, որպեսզի իր որդուն տեղափոխեն բանտային հիվանդանոց: Բայց մինչև օրս ոչ մի պատասխան չի ստացել, իսկ Թուրանի վիճակն օրեցօր ծանրանում է, նա արդեն կորցրել է իր տեսողությունը:

«Մարդկային զարգացման ինստիտուտի» մասնաճյուղերից մեկի ղեկավարի օգնական Բուրհան Զորօղլուն խնդրի առնչությամբ ասել է հետևյալը. «Նման ծանր հիվանդության դեպքում դատապարտյալների պատժաչափը հանում են կամ նախագահի հրամանով նրանք ազատ են արձակվում: Բայց Թուրանի դեպքում դեռ ոչ ոչ մեկը չի արվել: Ի վերջո, այդ մարդիկ այս երկրի քաղաքացիներն են: Դիտորդի պես նայել, թե ինչպես են մարդիկ բանտում մահանում, ապա դա ծանրանում է հասարակության խղճին: Բացի այդ, իրավական պետությանը հարիր չէ մարդկանց թողնել, որ բանտում մահանան»:

Ահա թե իրականում ինչպիսին է թուրքական բանտի պատկերը, երբ մերձիմահ հիվանդացած դատապարտյալին ոչ բուժում են, ոչ էլ ազատ արձակում: Էլ չենք խոսում բանտային այն դժոխային պայմանների մասին, որոնց պատճառով է, օրինակ, Իզզեթ Թուրանը 7 հիվանդության տեր դարձել: Ահա այսպես են թուրքական բանտում «պաշտպանվում» մարդու իրավունքները: Եզրակացությունը մեկն է` միջազգային բարձր ամբիոններից ճամարտակող Էրդողանն ու Դավութօղլուն անամոթաբար ստում են, թե Թուրքիան իրավական պետություն է:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն