Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Արամ Սաֆարյանն ընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ

Փետրվար 23, 2010թ. 15:55

7b369b2b477a16ed3c57511268de0290ԱԺ  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնը թափուր էր մնացել այն պահից, երբ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Եվ այսօր ՀՀ օրենսդիրում  տեղի ունեցավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Նախագահի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Տեղեկացնենք, որ քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր, բոլոր 82 պատգամավորներն էլ կողմ են քվեարկել Սաֆարյանի թեկնածությանը:

Արամ Սաֆարյանը վստահության համար շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին և խոստացել գործունեության ընթացքում համագործակցել բոլորի հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն