Ֆրանսիայի ավիակարգավորողներն այսօր սկսել են 15-օրյա գործադուլ
Փետրվար 23, 2010թ. 16:50
Ֆրանսիայի ավիակարգավորողներն այսօր սկսել են 15-օրյա գործադուլ: Նրանք բողոքում են օդային հաղորդակցության միասնական համակարգի ներդրման դեմ, որը համատարած կրճատումների պատճառ կարող է դառնալ: Այդ մասին բանակցություններ են վարում Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան, Լյուքսենբուրգը և Շվեյցարիան: Գործադուլի պատճառով «Շարլ դը Գոլ» օդանավակայանում հետաձգվել է թռիչքների մեկ քառորդը, իսկ «Օռլիում»`մոտ կեսը:
ArmAr.am












