Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Հայաստանը սկսում է հայ-թուրքական արձանագրությունների կասեցման կամ դադարեցման գործընթացը

Փետրվար 23, 2010թ. 16:35

n-4138-bԱյս պահին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանականները  քննարկում են  «Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը, որը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Օրենքում առաջարկվող փոփոխությունները ենթադրում են միջազգային պայմանագրի կասեցում և դադարեցում: Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «Միջազգային պայմանագրի կնքման  ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը» 38-ի 1 հոդվածում:

Առաջարկվում է, որ.

1. ՀՀ նախագահը կարող է կացեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը և հանձնարական տալ  Արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին:

2. Միջազգային պայմանագրերի ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարը և իրավասու գերատեսչություններ:

3. Վարչապետի կամ  ԱԳ նախարարի միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնության դեպքում այդ մասին առաջարկությունը և հիմնավորումը ներկայացվում է ՀՀ նախագահին, իսկ իրավասու գերատեսչության նախաձեռնության դեպքում` ԱԳ նախարություն:

4. Իրավասու գերատեսչությունը սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո ԱԳ նախարարությունը ուսումնասիրում է դրանք և իր կարծիքի հետ 10 օրվա ժամկետում ներկայացնում ՀՀ նախագահին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն