ՀՀ ԱԳ նախարար.«Անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն»
Ինչպես տեղեկացրել ենք քիչ առաջ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» հարցը:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ներկաներին հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե հայ-թուրքական գործընթացը ձգձգվի, ապա Հայաստանը հիմնվելով կատարելիք փոփոխությունների վրա կարող է դուրս գալ գործընթացից: Ապա հարց ուղղեց խորհրդարան ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին. «Այդ շրջանակներո՞ւմ է տեղավորվում այս օրինագիծը»:
«Հայաստանի նախագահը հայտարարություն է արել, և կարծում եմ, դրան ավելացնելու որևէ բան ես չունեմ», -ի պատասխան հարցին ասաց ԱԳ նախարարը: «Եթե դժվար չէ` այո՞, թե՞ ոչ»,-պնդեց Ա.Մարտիրոսյանը:
«Իհարկե, բնականաբար: Ինչպես գիտեք, պայմանագրերը կասեցնելու և դադարեցնելու վերաբերյալ կարող են նախաձեռնությամբ հանդես գալ նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը և համապատասխան գերատեսչություններ: Բնականաբար, եթե անհրաժեշտություն լինի, սա էլ միջազգային պայամանգիր է, ուրեմն համապատասխան քայլեր կձեռնարկվեն», -պատասխանեց նախարար Նալբանդյանը:
ArmAr.am
Թեգեր` Ազգային ժողով, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, միջազգային պայմանագիր












