Թուրքիան ծուղակում է
Փետրվար 23, 2010թ. 17:00
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Մուրադ Գյուզթոքլուսուն խոսելով հայ-թուրքական հարաբերություններից ու ստորագրված արձանագրությունների մասին ասել է հետևյալը. «Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարությունը, հավատացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերին եւ ադրբեջանական հողերի «բռնազավթման» վերացման մասին չի նշել ստորագրված արձանագրություններում։ Այդ պատճառով Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները երկիրը հասցրեցին անհաջողության»։ Կուսակցության փոխնախագահը համոզված է, որ Թուրքիան` իր իշխանության ձեռքով այսօր հայտնվել է ծուղակում
ArmAr.am












