Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Տիգրան Թորոսյան. «Հույս ունեմ, որ արձանագրությունները չեն քննարկվի ՀՀ ԱԺ ամբիոնից

Փետրվար 23, 2010թ. 17:49

26B10711-69B9-42D7-A662-B89EABE5C3CC_mw800_mh600ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը ելույթ ունենալով քննարկվող հարցի շուրջ նախ նշեց, թե հույս ունի, որ արձանագրությունների քննարկումը ԱԺ ամբիոնից, այնուամենայնիվ, տեղի չի ունենա։ Այնուհետև՝ խոսելով ՙՄիջազգային պայմանագրերի մասին՚ ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին, ասաց. «Համոզված եմ, որ այս նախագծի կարիքը բացարձակապես չկար, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները կասեցնելու և դադարեցնելու համար ընդամենը պետք է, որպեսզի դրանք ուղղակի ներկայացվեն ու շարադրվեն հայտարարության տեսքով»։ Տիգրան Թորոսյանը նշեց, որ եթե կարծիք կա, թե Թուրքիան կվախենա Հայաստանի խորհրդարանի  կողմից «Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» քննարկումից ու կշտապի վավերացնել այս  արձանագրությունները, ապա հայկական կողմը չարաչար սխալվում է. «Նման կարծիքները ես  լուրջ չեմ համարում», -եզրափակեց Տիգրան Թորոսյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն