Oրենքում կատարվող փոփոխությունը բխում է իրավիճակի անհրաժեշտությունից
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով «ՙՀՀ միջազգային պայմանագրերի
մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծին, մեկ անգամ ևս անդրադարձավ այն խնդրին, որ խախտվել են հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերը։ Ապա կարծիք հայտնեց, որ իհարկե օրենքը լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն ունի, սակայն դա չպետք է վերաբերի միայն միջազգային պայմանագրի կնքմանն ու դադարեցմանը, այլ ավելի լայն փոփոխությունների անհրաժեշտությունի ունի։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, բացի այդ, պետք է անպայման ընդգծվի, որ այս փոփոխությունների անհրաժեշտությունը կապվում է հայ-թուրքական արձանագրությունների հետ, մասնավորապես նրա հետ, որ Թուրքիան ձգձգում է արձանագրությունների վավերացումը, ուստի օրենքում կատարվող փոփոխությունը բխում է իրավիճակի անհրաժեշտությունից։
ArmAr.am












