Ժողովրդավարի դիմակը թուրքերին նորից պետք է եկել
Փետրվար 23, 2010թ. 19:00
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն հանձնաժողովը 14 ռադիոհեռուստաընկերությունների թույլատրել է հաղորդումներ հեռարձակել տարբեր լեզուներով և բարբառներով: Այսօրվա նիստում ընդունած որոշումով, թույլատրված լեզուների թվում է նաև քրդերենը: Հեռարձակման շրջաններն են Մարդինը, Շանլիուրֆան և Դիարբեքիրը:
Տարօրինակն այս երկրի քաղաքակրթական նկրտումներն են և եվրոպական երկրների շարքը դասվելու ձգտումը այն դեպքում, որ 21-րդ դարում հանկարծ որոշել է, որ ազգային փոքրամասնություններն իրենց լեզվով հաղորդումներ լսելու իրավունք ունեն: Թեև այս հարցում ևս տեսանելի է ժողովրդավար երևալու դիմակը: Հիմա այն պետք է, բայց և չի բացառվում, որ երբ դրա անհրաժեշտությունը չլինի, նույն այս հանձնաժողովը տրամագծորեն հակառակ որոշում ընդունի:
ArmAr.am












