Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Լավ կլինի, որ Մուրադ Մերջանը խոսելուց առաջ նաև մտածի

Փետրվար 23, 2010թ. 19:35

Այսօր ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովըsharmazanov ասել է, թե վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նախաձեռնությունը գտնվում է  հայկական կողմի ձեռքում: Իսկ դրա վառ ապացույցը  թե’ նախագահ Սարգսյանի ուղերձն է Գյուլին, և թե’ երկրի ղեկավարի լոնդոնյան ելույթը:

«Նախագահի ուղերձը ազդակ էր ուղղված Թուրքիային և միջազգային հանրությանը առ այն, որ Թուրքիայի գործն ու խոսքը չպետք է հակասեն իրար»:

Հանրապետական խմբակցության պատգամավորը ասել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ՀՀԿ-ի կարծիքը մնում է անփոփոխ.«Մենք պատրաստ ենք վավերացնել արձանագրությունները` Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո»:

ՀՀ պատգամավորը նաև անդրադարձել է  Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի այն  անհիմն հայտարարությանը, թե միջազգային փորձագետները պետք է գնահատեն Հայաստանի  ՍԴ-ի որոշումը, և պետք է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրը:

Ի պատասխան  թուրք խորհրդարանականի հայտարության, Էդուարդ Շարմազանովը նախ ասաց.«Միջազգային բազմաթիվ   փորձագետներ, այդ թվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը  բազմիցս նշել են, որ ՀՀ ՍԴ որոշումը կանաչ լույս է արձանագրությունների վավերացման համար և, որ նրանում չկան նախապայմաններ»: Ապա անդրադառնալով, այսպես ասած, Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը, Շարմազանովը նկատել է. «Այստեղ հարկ է վկայակոչել 1993 թ ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնցում գրված է, որ հակամարտության կողմերը ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ  Ադրբեջանն ու ԼՂՀ-ն:

Հայ պատգամավորը  Մերջանին խորհուրդ տվել միջազգային հանրության առաջ ծիծաղելի  վիճակում չհայտնվելու համար խոսելուց առաջ նախ մտածել.«Ոսումնասիրեք գոյություն ունեցող փաստերը»:

«ՀՀ նախագահը բազմիցս է նշել, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի խնդրի կագավորումը պետք  լուծվի միայն Արցախի ժողովրդի կամարտահայտության միջոցով»,-եզրափակել է իր ելույթը Էդուարդ Շարմազանովը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն