Խոջալուի բնակիչները զոհաբերվել են` Ադրբեջանի ներկայիս իշխանություններին
«Голос Армении»-ն ներկայացրել է հարցազրույց «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազմակերպության ղեկավար Արմինե Ադիբեկյանի հետ, ուր անդրադառնում է Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող կեղծիքներին:
Ասենք, որ այս կազմակերպությունն ուսումնասիրում է Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանցիների կողմից ներկայացվող փաստերը: Կազմակերպությունը բարձրաձայնում է Խոջալուի դեպքերին առնչվող մի շարք ադրբեջանական կեղծիքների մասին, որոնք արդեն իսկ բացահայտված են: «Օրինակ` լուսանկարներից մեկում ադրբեջանցիները ներկայացրել են տղամարդու մի դիակ, որը փետրվարի 28-ին նորմալ վիճակում էր, իսկ մարտի 2-ի լուսանկարում այդ նույն դիակը տիկ է հանված»: Ա. Ադիբեկյանը բերում է` կեղծիքը բացահայտող մեկ այլ օրինակ ևս. ադրբեջանական կողմը տարբեր աղբյուրներում Խոջալուում սպանվածների տարբեր թվեր է նշում` 611, 538, 508, ընդ որում, որպես կանոն, զոհերի անունները նույնպես չեն համընկնում, և յուրաքանչյուր ցուցակում տարբեր են:
«1992թ.-ին ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները գրում էին, թե Խաջալուում սպանվածների թիվը հասնում է 6500-ի, այնինչ ադրբեջանցի դիվանագետները միջազգային տարբեր ամբիոններից իրար չհամապատասխանող թվեր էին «կրակում»` 4000, 2000: Իսկ 19936թ. ապրիլին Պրահայում ադրբեջանի արտգործնախարարությունը մի փաստաթուղթ էր տարածել, ուր Խոջալուի զոհերի թիվը դարձել էր 855: Խոջալուի մասին ճշմարտությունը շատերը գիտեն, սակայն դժվար թե որևէ մեկը քաջություն ունենա բարձրաձայնելու, քանի որ Խոջալուի բնակիչները զոհաբերվել են` Ադրբեջանի ներկայիս ղեկավարության իշխանության գալուն»:












