General Motors-ը վաճառել է Saab ապրանքանիշը
Փետրվար 24, 2010թ. 09:15
Երեկ Ստոկհոլմում General Motors ավտոկոնցեռնը ավարտել է Saab մակնիշի վաճառքի գործընթացը հոլանդական Spyker սպորտային մեքենաներ արտադրող ընկերության հետ: REGNUM-ը տեղեկացնում է, որ շվեդական ապրանքանիշի դիմաց General Motors-ը կստանա 74 մլն դոլար կանխիկ գումար և 326 մլն դոլարի առաջնային արժեթղթեր` Spyker Cars N.V հոլդինգի ձևավորումից հետո (Spyker Cars և Saab):
ArmAr.am












