Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Բաքվի յուրաքանչյուր «հայաթ» Ալիևի համար դարձել է Եվրախորհրդի ամբիոն

Փետրվար 24, 2010թ. 08:30

Aliev-150x150Պարտվածի սինդրոմով տառապող Ադրբեջանի նախագահը թութակի պես միշտ նույն բանն է սիրում կրկնել, թե իրենց  ռազմական շինարարությունն այնքան ամուր է, որ կարող են  ռազմական գործողությունների շնորհիվ  «հետ բերել» Արցախը:

Վերջին շրջանում կարծես թե թութակի ձայնը կտրվել է: Սակայն այն երեկ դարձյալ լսվեց. «Ադրբեջանական հողում երբեք հայկական երկրորդ պետություն չի ստեղծվելու, Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի, եւ դա գիտի ողջ աշխարհը»,- հոխորտացել է  Ալիեւը  Բաքվի Լոկբաթան ավանում բնակելի շենքի բացման ժամանակ: Իլհամը հայտնվել է հիստերիկ շփոթվածության մեջ. նույնիսկ բնակելի շենքի բացման արարողության ժամանակ նորամուտ նշող բնակիչներին շնորհավորելու փոխարեն,  նրանց է մատուցում միջազգային դիվանագիտության թնջուկներից մեկը… Տպավորությունն այնպիսին է, որ միջազգային ատյաններում այս մարդուն կամ այլևս չեն լսում, կամ լուրջ չեն ընդունում, և Բաքվի յուրաքանչյուր «հայաթ» դառնում է Եվրախորհրդի ամբիոն:

Բայց մի բան չվրիպեց մեր աչքից. այս անգամ Իլհամի «երգը» մի քիչ այլ երանգներ ուներ այն զուրկ էր ռազմատենչ շեշտերից:  Ալիևը չբարբաջեց  նաև «շեշտակի»  հարվածով «սեփական հողերը» վերադարձնելու մասին, փոխարենը աշխարհին հիշեցրեց. «Առանց այդ խնդրի լուծման՝ ոչ մի այլ խնդիր չի գտնելու իր լուծումը» (ակնարկն, անշուշտ, հասկանալի է. այն ուղղված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին): Նաև հայտարարեց.  «Եթե Հայաստանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը անկախություն չի ստանա, այնքան շուտ կլուծվի խնդիրը»:

Անկեղծ ասած, նախանձելի «մտքի թռիչք» ունի որդի Իլհամը, որը, ցավոք, ոչ ոք չի գնահատում. ի դժբախտություն Ադրբեջանի ու իր նախագահի, այսօր արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող զարգացումները փաստում են ճիշտ հակառակի մասին, այն է` այն պահից, երբ բռնատիրական Ադրբեջանը կգիտակցի և ուշքի կգա, որ հանձին   Արցախի Հանարապետության գործ ունի  անկախ, ժողովրդավարական երկրի հետ, այդ  պահից այս անլուծելի թվացող թնջուկը  կստանա իր վերջնական  լուծումը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն