Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս, Ցեղասպանություն

Անատոլ Ֆրանս.«Հայ ժողովրդի դատը մարդկության դատն է…»

Փետրվար 24, 2010թ. 10:30

genocid250_apԲաց նամակ աշխարհի տերերին և սեփական իշխանություններին.

Մեծարգո Պարոննե’ր,

Դուք, ստանձնելով աշխարհի երկրների կառավարումը,պետք է որ ոչ միայն  քաջ գիտենաք ողջ աշխարհի  պատմությունը, այլև `բոլոր ժողովուրդների ազգային առանձնահատկությունները, արժանիքները և թերությունները:

Ճիշտ այդպես էլ  գիտեք` ո՞վ է թուրքը ընդհանրապես , և ո՞վ է հայը ընդհանրապես`   սեփական պատմություններով հանդերձ:

Ահա այս երկու ժողովուրդների  ընդհանրական նկարագրով   էլ կատարվում է մեծագույն սխալը` ստանձնելով մեր երկու  ժողովուրդների և պետությունների միջև եղած դարավոր թշնամանքի վերացման ծանր գործը:

Այս դեպքում  պետք է   պատասխանել` ո՞վ էր թուրքը ցեղասպանությունից առաջ և ո՞վ է` հետո,   ո՞վ էր հայը ցեղասպանությունից առաջ և ո՞վ է` հետո հարցերին,ապա փնտրել հնարավոր լուծումներ:

Ո՞վ էր թուրքը ցեղասպանությունից առաջ հարցի պատասխանը տվել է մարդկության մեծագույն հանճարներից  Վ.Հյուգոն .«Ամեն ինչ պղծված է և ավերված ,այստեղով թուրքն է անցել”շ»:

Իսկ ո՞վ է թուրքը ցեղասպանությունից հետո. ամեն ինչ առանձնահատուկ դաժանությամբ պղծող և ամեն ինչ առանձնահատուկ վայրագությամբ ավերող գենետիկ հատկությանը ավելացել է նաև  անպատիժ մնալու բարդույթը:

Ո՞վ էր հայը  ցեղասպանությունից առաջ հարցի պատասխանը տալիս  է մի էքսկուրսը Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի վրայով, դեռևս կանգուն մնացած շինությունները` հայկական ստեղծագործող հանճարի ցայտուն վկաների մնացորդներն անգամ  տեսնելով:

Ո՞վ է հայը  ցեղասպանությունից հետո ` աշխարհով սփռված մազապուրծ արևմտահայերի մի սերունդ և արևելահայ բոլշևիկյան մեկ  այլ սերունդ:

Բայց այս երկու բավականին տարբեր հատվածների ամենանվիրական ու մեծ երազը նույնն է` հայ ժողովրդի արդար դատի երազը,առաջադեմ  մարդկության դատի առաջ տեսնել թուրքական պետությանը:

Նրա մեծ ու հանճարեղ բազմաթիվ զավակները,որոնց հայ ժողովուրդը տվել է ողջ մարդկությանը`գիտության, արվեստի և այլ բնագավառներում, մի անսահման հույս ու հավատ  են ներշնչում, այս երազը իրականություն դարձնելու պայքարում `մարդկության  աջակցմանն   ապավինել:

Անձամբ ես, ինչ որ ժամանակ, փորձել եմ գտնել թուրք համաշխարհային հանճարի այն բանի համար,որպեսզի իմ մեջ կոտրեմ այդ ժողովրդի նկատմամբ ունեցածս կարծրատիպերից գոնե այն ,որ թուրքը  չի ծնում մարդկութանը պիտանի մարդիկ,բայց որևէ բնագավառում չի հաջողվել գտնել:

Գուցե կա՞ն, կուզենայի հաստատ գիտենալ…

Կամ գուցե՞ հարյուր միլիոնը ( թուրք  և ազերի ) քիչ է հանճար ծնելու համար :

Ա~յ ,երբ  հինգ հարյուր միլիոն թվաքանակը հատի, կարո՞ղ է թուրքն էլ ծնի (հազար ներողություն մեր հանճարներից ) Արամ Խաչատրյանի,Տիգրան Պետրոսյանի, Հովհաննես Այվազովսկու, Սերգեյ Փարաջանովի, Անրի Վեռնոյի, Շառլ Անձնավուրի ,Արշիլ Գորկու, Վիլյամ Սարոյանի, Վահրամ Փափազյանի , Հովհաննես Բաղրամյանի  և բազում – բազում այլոց նման հանճարներ:

Այն, որ հայ ժողովրդի ցեղասպանության անպատիժ մնալու պատճառով է Հիտլերը`  «Այսօր է’լ ով է  խոսում հայերի բնաջնջման մասին»  կոչով ֆաշիստներին նոր ցեղասպանության  տարել Լեհաստանում , մարդկությանը այո’, ստիպում է դատապարտել ցեղասպանությունները` նորը չկրկնվելու ակնկալիքով:

Բայց մեզ`հայ ժողովիդիս համար դա երրորդ խնդիրն է:

Հայ ժողովրդի համար ցեղասպանությունը դատապարտելու առաջին խնդիրը`անպատիժ մնացած հանցագործի, մեր հանդեպ նոր հանցաք գործելը սանձելու մեջ է (վկա Հրանտ Դինքի և սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունները) ,իսկ երկրորդ խնդիրը` մեր նախնիների հանդեպ  ունեցած պարտքի զգացումը , ներկա և հետագա սերունդների արժանապատվության վերականգնումը:

Այսպես` այս անպատիժ մնացած հանցագործ պետության և անպատիժ մնացած հանցագործ ցեղի հետ եկել հասել ենք 21-րդ դար:

Եվ ահա աշխարհի հզոր տերությունների  շահերը աստծո կամոք , թե հանուն մարդկության փրկության (քանի որ աստված չարասցե, և ի դժբախտություն արդեն աշխարհի ,որ թուրքի երազը `պանթուրքիզմը, իրականանա),բերել այս մի բուռ հողում բախել է իրար:

Մեծագույն շանս է տրված մարդկությանը համախմբվել և վերջապես պատժել անպատիժ մնացած դարավոր հանցագործին հանուն մարդկության:

Գուցե նաև սեփական մեղքի բաժինն էլ քավել, քանի որ աշխարը կարող էր բռնել ոճրագործի ձեռքը, բայց աշխարհի թողտվությամբ էր, որ գոնե մարդավայել չսպանեց մարդուն ,այլ…հոշոտեց:

(Վկա Գրիգոր Զոհրապի սպանությունը,ոճրագործը պատմելիս. «Գլուխը դրեցի մի քարի,մի ուրիշ քարով ճզմեցի,ճզմեցի մինչև սատկեց»` նախադասությամբ հավաստիացրել է , որ հաստատ մահով  է ավարտվել իր թրքային ուղեղի արգասիք   զազրելի  ոճիրը) :

Այսօր եկել է ժամը ,որ աշխարհը մարդ լինի վերջապես կամ գոնե տղամարդ ,գոնե մեկ անգամ վեր կանգնի նյութական շահից :

Հայ դատի մարդկության շահը լինելու հետևանքում   ցանկացած երկրի սեփական շահն էլ է. ոչ ոք չի տուժում,այլ բոլորը միաժամանակ շահում են, միայն թե ոչ նյութապես :

Բայց ո’չ,չգիտեմ `ինչպե՞ս կամ ինչո՞ւ, որոշել են մեկ անգամ էլ փորձել  ուղղակի պարզելու , թուրքը մարդացե՞լ է ,թե`ոչ:

Դե իհա’րկե , փորձաճագարն էլ դարձյալ  հայ ժողովուրդն է:

Այս երկու ժողովուրդներին որոշել են “հաշտեցնել” առանց թշնամանքի պատճառների վերացման:

Եթե այդպես լիներ , ապա ընդհանրապես հարց է առաջանում հանցանքը կատարելուց հետո հանցագործին ինչու են պատժում .չէ՞ որ դրանից հետո ոչինչ չի ուղղվում:

Օրինակ` թող հայրը ների որդուն սպանողին` ասելով պատիժը որդուս ետ չի բերի:

Չնայած `ես կարծում եմ , որ հայ և թուրք ժողովուրդների հարաբերվելը նման կլինի մարդու երեխային օձի թունավորմամբ սպանած և օձի պոչը կտրած մարդու  առակին   ,երբ ամեն անգամ մարդը օձին տեսնելիս իր որդուն էր հիշում , իսկ օձը մարդուն տեսնելիս `իր կտրած պոչը…

Աշխարհը հույսը դրել է  այն բանի վրա ,որ այսօր թուրքերի մեջ խառնածին թուրքը շատ է,իսկ հայերի ցեղասպանություն վերապրածն` այլևս չկա:

Ուրեմն կարելի է այս ժողովուրդների «հաշտեցման» գործը գլուխ բերել`սեփական շահերից ելնելով,ձեռի հետ էլ «Նոբելյան մրցանակի» արժանանալ :

Պետք է հիասթափեցնեմ աշխարհին :

Ես (նաև մյուս արևմտահայերի ժառանգները ) հայրենիք կորցրած իմ վանեցի(գյուղ Կզլջի և գյուղ Ծվստան ) տատ ու պապից ժառանգել եմ նրաց Ցավն ու Երազը:Այլևս այն մեր արյան  բաղադրության անբաժան մասն  է:

Այո’ ,ժառանգականությունը մեկի շարունակությունն է մյուսի մեջ:

Գանք մեզ հրամցվող մյուս ծիծաղելի թեզին,թե իբր թուրք հասարակությունը  չգիտի ճշմարտությունը.հարաբերվելով մեզ հետ `կօգնենք նրանց իմանալու ,այն էլ այնպես ,որ այդ “նրբազգաց ազգը “ծանր չտանի ցավը:

Իսկ որևէ մեկի մտքով անցել է ,թե մե’նք ինչ ցավ կզգանք այդ դեպքում:

Սա էլ է զավեշտ:

Կարելի է կարծել` սովետական գրքերը հեղեղված էին մեր պատմությամբ,որ մենք ամեն ինչ գիտենք:

Ճիշտ մեզ նման  իրենց նախնիներից էլ թուրքերն  են լսել իրենց ապ ու պապերի «հերոսական» անցյալը, և յուրաքանչյուրը իր նախնիների մասին գիտի ավելին ,քան մենք ու աշխարհը միասին վերցրած:

Ստացվում է ,որ ո՞վ է հայ  ժողովրդը և ո՞վ է թուրք  ժողովրդը ցեղասպանությունից հետո հարցերի պատասխանների հետ աշխարհի և սեփական իշխանությունները հաշվի չեն նստել:

Հենց այդ պատճառով էր այն զարմանքը, որ ապրում էին անգամ սեփական իշխանությունները` սփյուռքյան ուղևորության ժամանակ հանդիպելով ցավագին դրսևորումների:

Ամենազավեշտը այստեղ այն է , որ հայ ժողովիդին են ուզում ապացուցել ,թե 21-րդ դարի թուրքը կամ  թրքանման ազերին  այլևս բորենի  չէ:

Ճիշտ երեկ էր,որ 70 տարի եղբայրության քարոզից հետո Բաքվում,Սումգայիթում ,Կիրովաբադում  ապացուցվեց  Դարվինի տեսության հիմարությունը.որևէ  կենդանի դարերի ընթացքում մեկ այլ, նույնիսկ կենդանու չի վերափոխվում, ու~ր մնաց մարդանա…

Ընդորում,  հենց ադրբեջանցին  այսօրվա թուրք տեսակին նման է այնքանով ,որ նա էլ այս ու այն(նաև թուրք) խաշնարա ծ մնացորդների հավաքածու է:

Գանք մեր իշխանություններին.այդ ինչպե՞ս են սեփական համաձայնությունը տվել   թուրքի մարդանալու ապացույցի հերթական փորձարկումը մեզ վրա կատարել:

Կարծես մոռացել են «մեր նավերը ձեր լեռները չեն կարող բարձրանալ” կամ “Բաքվի նավթը հայերի արյունից թանկ է” ցինիկ ”ճշմարտությունները”:

Ինչ վերաբերվում է Թուրք իշխանությանը,ապա ամենահասկանալի վարքագիծը թուրք իշխանության պահվածքն է:

Այն չպատժված   հանցագործի վարքագիծ է,որը հրաժարվում է իր հանցանքը խոստովանել,որովհետև գիտի ,որ աշխարհին այդ հանցանքը հավերժ պետք է օգտագործելու համար  սեփական շահերի կռվանում:

Իսկ ամենածիծաղելին այն է ,որ հիմա աշխարհի մեծամեծ տերերին  թվում է այս “հաշտեցման” գործընթացով բորենին ընդունելու է ,որ իր կատարած մեծագույն ոճիրի պատասխանատվություն կրելը նրան նվիրվում է իր կատարած մյուս հանցանքի` 16 տարի փակ սահմանը բացելու դիմաց :

Հայ ժողովուրդը իր դարավոր փորձից հավերժ ճշմարիտ  ասացվածք ունի.”Թուրքը մնում է թուրք ”:

Պարոնայ’ք, մեծամեծնե’ր.

Այդ ո՞ր հանցագործն է իր հոժար կամքով խոստովանել սեփական մեղքը:

Որևէ իշխանություն դա չի անի,անգամ քաղաքակիրթ ազգի իշխանությունը,քանի որ դա ամենամեղմը դավաճանություն կդիտվի սեփական ժողովիդի և պատմության առաջ,ո՞ւր մնաց `թուրքը:

Հենց թուրք իշխանության համար Մարդկության կողմից ,թուրքական պետության դատը իշխանությունների  փրկությունը կլինի սեփական ժողովրդից:

Ես համոզված եմ ,որ Թուրքիայի կառավարությունը ավելի շուտ կուզենա ,որ թուրքական պետությունը կանգնի դատարանի առաջ,ստանա արժանի պատիժ,քան որևէ քայլ անելով պատմության մեջ մնա դավաճանի պիտակով:

Թուրք իշխանությունը որևէ մեկին այս լուծումը  բաց ասել էլ չի կարող դարձյալ նույն պատճառով:

Այնպես,որ արձանագրությունների չվավերացման այս ու այն պատրվակը Թուրքիայի կողմից ընդամենը պատրվակ է:

Հետևաբար  Թուրքական պետությանը կատարած հանցանքի համար դատելը բխում է և’ թուրքական պետության ,և’ թուրք ժողովրդի,և’ հայ ժողովրդի , և’ աշխարհի պետությունների,և’ համայն մարդկության շահերից:

Վերջապես այլևս որևէ պետություն անբարոյականորեն չի բերի օրակարգ այդ ծանր ցավը`ցեղասպանության ճանաչման բանաձևը,ողջ հայության հոգու վերքին անմարդկայնորեն դիպչելով,օգտագործի,դնի մի կողմ`մինչև հաջորդ անգամ պետք գալը:

Մեծարգո’ մեծամեծներ , գեթ մեկ անգամ առաջնորդվեք ոչ շահով,այլ  մարդ լինելով.

Դե’ն նետեք այդ մակերեսային “լուծում” առաջարկող արձանագրությունները և սկսե’ք հիմքից:

Այլապես այսպիսի ցանկացած “մերձեցում”   այս երկու ժողովուրդներին դարձյալ կտանի նոր, ավելի ծանր փորձության…

Դուք պարտավոր եք դասեր քաղել Նյուրեմբերգյան դատավարությունից:

Մարդկությանը Բախ ու Բեթհովեն տված ժողովրդի պետությանը հնարավոր եղավ պատժել:

Մարդկությանը ոչինչ չտված ժողովրդի պետությանը ,ի՞նչն է խանգարում կանգնեցնել դատարանի առաջ ` ծանրագույն հանցանքի համար:

Այլապես ծանր հանցագործին  “ներելով” կամ մեր կողմից նրա հետ “հաշտվելով” ոչ թե թուրքը կմարդանա,այլ`աշխարհը կթուրքանա բառիս բոլոր իմաստներով:

Այդ դատից մեծագույն շահով դուրս կգա հենց թուրք ժողովուրդը(մի քիչ “փիքր” կանի աշխրքի վրա,ու ոճիր գործելուց առաջ գուցե վախ ունենա), հետո… ողջ մարդկությունը:

Ցավոք սրտի հայ  ժողովուրդի գրեթե բոլոր կորուստները անդառնալի են:

Եթե անգամ հայ ժողովուրդը որևէ բան շահի, դա օվկիանոսի ջրի չափ կորստի մի կաթիլից ավելին լինել  չի կարող:

Հայ ժողովուրդը ընդամենը կազատվի վրեժի զգացումից և  թուրքի հետ առնչվելիս նախնիների հանդեք մեղքի զգացումից …

Պատմության ծանրագույն էջը փակելու ճանապարհը  սա է…

Լիդա Հայրապետյան, ծրագրավորող 

ArmAr.am-ի ընթերցող


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն