Արմեն Ռուստամյան.«Վերապահումներ անելու իրավունք պետք է ունենա նաև ՀՀ Ազգային ժողովը»
Այս պահին Հայաստանի օրենսդիր մարմինը քննարկում է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ելույթ ունենալով նշել է, թե օրինագծում կատարվող փոփոխությունները պարտադիր են, սակայն ոչ բավարար: Նա հարց է հնչեցրել.«Ինչու չպետք է վերապահումներ անելու իրավունք ունենա ՀՀ Ազգային ժողովը»:
ՀՅԴ ներկայացուցիչն առաջարկել է, որ Հայաաստանի օրենսդիր մարմինը ևս պետք է հնարավորություն ունենա նման փաստաթղթերում փոփոխություններ կատարելու: «Ինչո՞ւ Թուրքիայում պետք է նման օրենք գործի, իսկ մեզ մոտ `ոչ: Ինչու չպետք է լսելի դառնա նաև Ազգային ժողովի խոսքը: Մենք պետք է հնարավորություն ունենաք ազգային շահերից բխող որոշումներ ընդունել, որպեսզի իվիճակի լինենք մոբիլիզացնել մեր ուժերն ու դիմագրավել մեր առաջ ծառացած վտանգներին »,-հայտարարել է Արմեն Ռուստամյանը:
ArmAr.am












