Արցախը նախապատրաստվում է մայիսի 9-ին
Փետրվար 24, 2010թ. 14:08
Արցախի համար մայիսի ինը եռակի տոն է` Արցախի բանակի կազմավորման օր, Շուշիի ազատագրման օր, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օր: Եվ հանդիսավոր միջոցառումներն էլ ծրագրվում են մանրակրկիտ ձևով, ինչպես ԼՂՀ կառավարության նիստում հրահանգել է վարչապետ Արա Հարությունյանը: Կառավարության նիստում հանդիսավոր միջոցառումները կազմակերպելու համար ստեղծվել է հատուկ հանձնախողով` ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:
ArmAr.am












