Դիմագրավե´նք ադրբեջանական ապատեղեկատվությանը համատեղ, օգնե´նք մեզ
Վաղը՝ փետրվարի 25 ին, ադրբեջանական քարոզչամեքենան կսկսի Խոջալուի իրադարձությունների մասին ապատեղեկատվություն տարածել բլոգերով, սոցիալական ցանցերով և այլ հնարավոր ռեսուրսներով։
yerevaklur.am-ը կոչ է անում սույն ռեսուրսներում գրանցված հայերին իրենց ընկերներին ուղարկել Խոջալուի իրադարձությունների մասին կարճ տեղեկատվություն։ Քանի որ երկար տեքստերը և գիտական վերլուծությունները այնքան էլ արդյունավետ չեն հասարակ մարդկանց նման տեղեկությունները հասցնելու տեսանկյունից, ապա առաջարկու ենք ուղարկել հետևյալ կարճ տեքստերը. ռուսերեն և հայերեն.
1. Азербайджанцы организовали геноцид собственного народа. А. Муталибов – экс-президент Азербайджана: “Было очевидно, что расстрел ходжалинцев был кем-то организован для смещения власти в Азербайджане”( “Новое время”, март 2001 г.).
Он же: “Коридор, по которому люди могли бы уйти, армянами все-таки был оставлен. Зачем же им тогда стрелять?” (“Независимая газета”, апрель, 1992 г., его сенсационное интервью чешской журналистке).
2. Ադրբեջանցիները կազմակերպել են սեփական ժողովրդի ցեղասպանությունը. Ա. Մութալիբով՝ Ադրբեջանի նախկին նախագահ. «Պարզ է, որ Խոջալուի սպանությունները կազմակերպված էին նրանց կողմից, ովքեր ցանկանում էին Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնել» («Նովոե Վրեմյա» մարտ 2001թ)։
Մութալիբով. «Հայերն այնուամենայնիվ թողել էին միջանցք, որով խաղաղ բնակչությունը կարող էր անցնել։ Այդ դեպքում նրանց ինչների՞ն էր պետք կրակել» («Նեզավիսիմայա գազետա» 1992թ, ապրիլ։ Մութալիբովի սենսացիոն հարցազրույցն էր չեխ լրագրողուհուն)։
3. Правозащитник Арифа Юнусова: “Город и его жители были сознательно принесены в жертву политической цели: не допустить прихода к власти Народного Фронта Азербайджана”
4. Իրավապաշտպան Արիֆա Յունուսովա. «Քաղաքն ու իր բնակիչները դիտավորյալ կերպով են մատնվել մահվան, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանի ազգային ճակատի իշխանության գալը»։
Հարգելի հայրենակիցներ, փաստերը բավական շատ են և ապացուցում են, որ ադրբեջանական իշխանական կլաններն են եղել Խոջալուի դեպքերի մեղավորները։ Լինենք ակտիվ և ապացուցենք աշխարհին, որ Ադրբեջանի ՝ իբր հայերիս կողմից Խոջալուում ցեղասպանություն իրականացնելը, ընդամենը սեփական հանցանքները թաքցնելու չհաջողված փորձեր են։
Միասին մենք կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախը, կեցցե Սփյուռքը
ArmAr.am












