Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Իրականում ի՞նչ է եղել Խոջալուում

Փետրվար 24, 2010թ. 15:10

doc_kosovo_originalԱդրբեջանական հիստերայի հերթական դրսևորումներից է 1992թ.  Խոջալուում տեղի ունեցած բախման հետևանքով զոհվածների պատասխանատվությունը բարդել հայերի վրա, ավելացնել զոհերի թիվը, հնարավորինս կեղծել փաստերը:

Մինչև հիմա այս ամենը մնացել է գրեթե անպատասխան:

Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Աննախադեպ սադրանքի և կեղծարարության ժամանակագրություն»- http://xocali.net ծրագրի շնորհանդեսը:

Ծրագրի հեղինակն է «Այլատյացության  կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը:d3fb95b1e911fa11e07766b93058764a

«Վաղուց արդեն հակահարված տալու ժամանակն է: Ադրբեջանցիներն արդեն չափն անցնում են»,- նշում է հ/կ-ի նախագահ Արմինե Ադիբեկյանը: «Մենք այս բացահայտված կեղծարարությունները ուղարկելու ենք ՄԱԿ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցներ, ուր ադրբեջանցիները սիրում են հպարտությամբ ներկայացնել իրենց իսկ հորինած պատմությունը»:

Նա հավաստիացնում է, որ մենք խոսում ենք փաստարկներով: Եթե նրանք մեզ մեղադրում են, ընդունում ենք: Բայց ու՞ր են փաստերը: Չկան:

Ըստ Արմինե Ադիբեկյանի` xocali.net կայքում տեղադրված բացահայտումներից բացի կան ևս մի քանի փաստեր, որոնք ադրբեջանական հակահարվածի դեպքում կներկայացվեն որպես լրացուցիչ պատասխան և փաստարկ:

Դրանից բացի, նախատեսված են ուսումնասիրություններ անցկացնել նաև Կիրովաբադի դեպքերի առնչությամբ:

Աղդամի իրադարձությունների ժամանակ, 1992թ-ի փետրվարի 26-ին Խոջալու գյուղում (Խոջալի) մահացածների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվության նախնական ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է մոտ 20 լուսանկար, որոնցում իրականում Թուրքիայում կազմակերպված ջարդերի հետևանքով սպանված քրդեր են, Սերեբրենիցայի (Բոսնիա և Հերցոգովինիա) ջարդերի զոհեր, երկրաշարժից մահացած երեխաներ, մի քանի տասնյակ տարվա հնության կմախքներ և այլն: Ամբողջությամբ կեղծված են ցուցակները, որոնցում, իբր, զոհվածների անուններն են: Դրանցում մեկ անունը ներկայացված է կրկնակի կամ և’ կնոջ, և’ տղամարդու ազգանուններով:

Այս ամենն Ադրբեջանն անում է աշխարհին շոկի մեջ գցելու և հայկական կողմի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու համար:

«Այլատյացության  կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը հավաստիացնում է, որ սա առաջին մեծածավալ գործողությունն է մեր կողմից, սակայն միակը չպետք լինի:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն