Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ալիևի կարծիքն ընդհանրապես, և հատկապես Ղարաբաղում, որևիցե արժեք չունի

Փետրվար 24, 2010թ. 16:44

picresizeՄեր զրուցակիցն  է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը

-Պարոն Հարությունյան, Ալիևը հիմա էլ հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա տարածաշրջանում 2-րդ հայկական հանրապետության ստեղծումը։ Այսինքն՝  թույլ չեն տա միջազգային հանրության կողմից Արցախը որպես ինքնավար, ինչքնուրույն երկիր ընդունելուն և բոլոր քայլերը կանեն այդ ճանապարհը փակելու համար։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հայտարարության վերաբերյալ։

-Դա Ալիևի հերթական զառանցանքն է։ Ալիևի կարծիքն ընդհանրապես, և հատկապես՝ Ղարաբաղում, որևիցե արժեք չունի։ Ալիևը կարող է ամեն տեսակ միտք արտահայտել, որը յուրահատուկ է նրա ինտելեկտուալ մակարդակին և իր ծագմանը։

-Իսկ ի՞նչ կասեք պատերազմի վերսկսման հետ կապված անընդմեջ հնչող հայտարարությունների մասին։

-Պատերազմից թող Ալիևը վախենա։ Մենք պատերազմից վախենալու որևիցե բան չունենք։ Մենք գիտենք և Ալիևի, և իր ժողովրդի մարտական ոգին, դրա համար նրա ասածներն այնքան էլ լուրջ չենք ընդունում։ Եթե պատերազմ կսկսի, այդ ժամանակ էլ ինքը դրա հետևանքների համար պատասխան կտա ոչ միայն իր ժողովրդին, այլև համապատասխան միջազգային կառույցերին։

Այս ժամանակաընթացքում մենք մի շատ կարևոր բացթողում ենք արել. դա Ադրբեջանին` որպես ագրեսորի կերպարի, միջազգայնորեն ճանաչումն էր,  որը նրանց հետագայում կզրկեր դիվանագիտական կամ միջազգային կառույցներում ունեցած իրենց այդ ելույթներից։ Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, հիմա արդեն շատ պարզ կերևա, որ ագրեսորն,  ի վերջո, մնում է ագրեսոր, որն ուզում է հարցը լուծել պատերազմի միջոցով։

Ես անձամբ այդ պատերազմին շատ դեմ չեմ։ Դեմ չեմ, որպեսզի տեսնենք, թե Ալիևն իր այդ հոխորտանքներին համապատասխան` բարոյական և ռազմական այն պոտենցիալը ունի՞, որը կարողանա ընկճել արցախցիների դիմադրությունը։

Միջազգային կառույցների թողտվությունն է դա, որ Ալիևին հնարավորություն է տվրում, որպեսզի ի լուր աշխարհի ասի, որ «ես ուրիշ ազգի կամ ուրիշ ժողովրդի ճակատագիր կլուծեմ զենքի ուժով»։ Որևիցե մեկը նրան  չի հարցնում, թե դուք ի՞նչ կապ ունեք հազարամյակներով այդ տարածքում ապրող էթնիկ ժողովրդի հետ, որը չի ուզում քո սփաթը տեսնել և ստիպում ես, որ այդ մարդիկ ընդունեն քո իշխանությունը։

Կա շատ հասարակ մի ճշմարտություն. կամ միջազգային այդ դիտորդները պետք է ապացուցեն, որ հայերն այդ տարածքներում գոյություն չեն ունեցել, կամ էլ, եթե պատմական, մշակութային բոլոր հիշողություններն ապացուցում են, որ այդ մարդիկ հազարամյակներ շարունակ այդտեղ են ապրել, ուրեմն՝ այդ երկիրն իրենցն է։ Ալիևը՝ երես առած լակոտի նման, քանի որ նա ամեն ինչ ստացել է այս կարգավիճակով, հիմա  էլ՝ քաջնազարյան հոգեբանությամբ, առանց որևէ հիմնավորման, ասում է՝ չէ, Արցախն իմը պետք է լինի։ Թե Արցախն այդ ինչպե՞ս պետք է իրենը լինի, ինչի՞ համար պետք է իրենը լինի…  Արցախը որպես պետություն գոյություն ունի դե յուրե, բոլորը դա գիտեն, բոլորը՝ այդ թվում նաև միջազգային կառույցները, որոնք  հարաբերվում են և Արցախի նախագահի և կառավարության հետ… Այսօր ԱՄՆ կոնգրեսը հաստատում է Արցախին  10 մլն դոլար օգնություն տրամադրելը։  Եթե ԱՄՆ-ն կայացած փաստի հետ հաշվի է նստել և գտնում է, որ դա կայացած պետություն է, Ալիևի կարծիքն այստեղ միլիոներորդական է և ընդհանրապես՝ դա կարծիք չէ, որ նա արտահայտում է։

-Սակայն այս ամենի հետ միասին այդ նույն ագրեսորն այսօր աղաղակում է, որ Խոջալուում ցեղասպանություն է իրականացվել, այդ նույն ագրեսորը շարունակում է պատմությունը ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։

-Աշխարհում ոչ մեկը Ալիևի կամ Ադրբեջանի ասածներին չի հավատում։ Բոլորի համար ակնհայտ է, որ 150 հազարանոց ժողովուրդը պատերազմ չի սկսի 7 միլիոնանոց ժողովրդի դեմ։ Ադրբեջանը պատերազմ սկսեց, պարտություն կրեց, հիմա փորձում է մեծ եղբայրների միջոցով պարտությունը վերածել հաղթանակի, որն անհնարին է և տրամաբանությանը հակառակ։

-Իսկ չե՞ք կարծում, որ Հայաստանի դեմ նրանց կողմից իրականացվող հակաքարոզչությանն ու կեղծիքներ տարածելուն պետք է հակադարձում կամ ավելի ճիշտ՝ հակահարված տրվի։

– Այդ հակաքարոզչության դեմ մենք պետք է մեծ միջոցներ հատկացնենք, որի կարիքը, կարծում եմ՝ չկա։ Ի՞նչ են ասում նրանք, ո՞վ է նրանց հավատում։ Իրենց ներկայիս մշակութային մակարդակը զարգացած մարդու, պետությունների մոտ այն տպավորությունն են ստեղծում, որ դրանք քոչվորական կյանքից դեռ նոր քաղաքակրթության ճանապարհ ոտք դրած մարդիկ են։ Եվ նրանց արվեստը, և արհեստները… դա են վկայում։ Պատմությունն անողոք գիտություն է, եթե ընդառաջենք միայն այդ գիտությանը՝ Ադրբեջանը կդասվի շատ հետին տեղերին, որովհետև այն, ինչ որ իրենք ունեն՝ նավթադոլարները, դեռևս ազգի մշակույթի, հատկապես ազգի անցյալի վրա այդքան էական դեր չի խաղում։ Եթե մի ժողովուրդ  թե իր մտածելակերպով, թե իր ապրելակերպով խաշնարած է, նա չի կարող աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների շարքին դասվել։ Այն դեպքում, երբ բոլոր հին պատմիչների աշխատություներում ներկայցվում է Հայաստանն ու նրա մշակույթը։ Այնպես որ՝ Գառնի, Գեղարդ,  Զվարթնոց ունեցող ժողովրդի հետ ոչ մի խաշնարած ժողովուրդ չի կարող ոտք մեկնել։

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն