Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Թուրք գեներալների ժողովում խոսվել է ներքաղաքական բախման ռիսկի մասին

Փետրվար 24, 2010թ. 17:32

TURKEY-KURDS/Թուրքիայի ներքաղաքական լարվածությանը նոր լիցք է հաղորդել զինված ուժերի Գլխավոր շտաբում նախօրեին գումարված արտակարգ ժողովը, որին մասնակցել են թուրքական բանակի բոլոր գեներալները` 14 բանակի գեներալ և մեկ ծովակալ:

Գլխավոր շտաբի պաշտոնական կայքում զետեղված համառոտ հաղորդագրությունն ընդամենը տեղեկացնում է այդ ժողովի կազմակերպման մասին: Այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում: Սակայն թուրքական «Sonsayfa» լրատվական ծառայությունը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ ու կուլիսային խոսակցություններ, հնարավորինս պարզել է, թե Գլխավոր շտաբում կայացած այդ ժողովում ինչ առանցքային դրույթներ են արձանագրվել:

  1. Պաշտոնաթող զինվորականների և ծովակալներին, որպես մեղադրյալներ, ձերբակալելը վիրավորական է: Պաշտոնաթող հրամանատարներն ավելի վաղ ընդունելով հրավերը ներկայացել էին դատախազություն և ցուցմունքներ տվել: Կրկնվող գործընթացի բանեցումը անհանգստացուցիչ է:
  2. Հաբուրից ներթափանցած «ՔԲԿ»-ի անդամներից ցուցմունք կորզելու համար ստեղծվել էին հատուկ պայմաններ: Նման նրբանկատություն չդրսևորվեց բարձրաստիճան զինվորականների պարագայում:
  3. Հնարավորության դեպքում ձերբակալված պաշտոնաթող և գործող զինվորականների դատավարությունը թող ընթանա, սակայն որպես խափանման միջոց չընտրվի կալանքը:
  4. Հարկավոր է բանակի բարձրագույն հրամկազմի հետ քննարկել ու գնահատել իրավիճակը: Համապատասխանաբար կարճ հաղորդագրությամբ հանրությանը տեղեկացնել ընթացիկ զարգացումների մասին: Բայց քանի որ դա կարող է վնասել դատավարական գործընթացին, ամփոփիչ հաղորդագրություն կտարածվի դատարանի որոշումից հետո միայն:
  5. Բանակի հրամանատարներին բերման ենթարկելու և նրանցից պարտադրանքով  ցուցմունք կորզելու գործելաոճը, տեսականորեն բախման ռիսկ է ստեղծում: Իսկ հարցաքննության իրականցման համար պետք է դիմել Գլխավոր շտաբի դատախազությանը:

    Ի դեպ` գեներալների արտագարգ ժողովին մասնակցել է նաև «Balyoz» («Մեծ մուրճ») անվամբ ռազմապետական հեղաշջման ծրագրի գործով կասկածյալ և փետրվարի 26-ին ցուցմունք տալու կանչված երրորդ բանակի հրամանատար բանակի գեներալ Սալդըրայ Բերքը:

    Թուրքական աղբյուրները բանակի բարձրագույն հրամկազմի այս ժողովն արդեն որակել են իբրև պատմական ժողով: Այժմ ուշադրության ու սպասումների կիզակետում հայտնվել է վարչապետ Էրդողանը, որը պետք է հանդես գա հայտարարությամբ: Բայց առայժմ պահպանում է լռություն:


    Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



    Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

    Մեկնաբանությունները թույլատրված չեն