Պարզվում է դեռ չենք հասել վտանգավոր սահմանին
Փետրվար 24, 2010թ. 20:02
«Հայաստանի պետական պարտքը 2010 թվականի ավարտին ներկայիս 38 տոկոսից կավելանա ու կդառնա 45 տոկոս, սակայն սա միջազգային չափանիշներով բարձր ցուցանիշ չէ, քանի որ պետական պարտքի վտանգավոր սահմանը համարվում է 60 եւ ավելի տոկոսները»։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարության կողմից մշակվում են համապատասխան միջոցներ այն դեպքերի համար, երբ պետական պարտքը կգերազնացի 50 տոկոսը։
ArmAr.am












