Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Դեռ 1992-ին Մութալիբովը Խոջալուի մասին ասել է ողջ ճշմարտությունը

Փետրվար 25, 2010թ. 10:11

1992 թվականի 25-26 փետրվարին ԼՂՀ ինքնապաշտպանական բանակը ազատագրեց ադրբեջանական բանակի հիմնական հենակետերիցa77fdb721e4b4c8d4fb48cc7a0ef45e3 մեկը հանդիսացող Խոջալուն:

ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակը պատրաստվող օպերացիայի մասին նախապես տեղեկացրել էր ադրբեջանական իշխանություններին և միջանցք թողեց խաղաղ բնակչության էվակուացման համար: Սակայն, միջանցքի վերջում` Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից վերահսկվող տարածքում, Խոջալուն լքած խաղաղ բնակիչներին կրակի տարափով «դիմավորում» են ադրբեջանական բանակի մարտիկները: Մինչդեռ առ այսօր Բաքվի` կեղծիքի վրա հիմնված հակահայկական քարոզչությունը Խոջալուի խաղաղ բնակիչների ոչնչացման համար մեղադրում է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակին:

Սակայն փաստերը հստակ տալիս են այդ կեղծիքի պատասխանը: Ողբերգությունից որոշ ժամանակ անց Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը, մամուլին տված  հարցազրույցում, տեղի ունեցածի համար ամբողջությամբ  մեղադրել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատին (ԱԺՃ), և հայտարարել, որ այդ կոտորածը կազմակերպել էր ԱԺՃ-ն:

Իրողությունն այն էր, որ ադրբեջանցիները միտումնավոր  կազմակերպել էին սեփական ժողովրդի ցեղասպանությունը. Ա. Մութալիբովը կատարվածը մեկնաբանել էր այսկերպ ՝ որպեսզի պաշտոնանկ արվեր նախագահը և իրենք գային  իշխանության:  «Պարզ է, որ Խոջալուի սպանությունները կազմակերպված էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից, ովքեր ցանկանում էին Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնել» («Նովոե Վրեմյա» մարտ 2001թ)։

1992թ, ապրիլին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում  Մութալիբով ասել է. «Հայերը թողել էին միջանցք, որով խաղաղ բնակչությունը կարող էր անցնել։ Եվ քանի որ միջանցքը թողնվել էր, այդ դեպքում հայերի ինչի՞ն էր պետք կրակել բնակչության վրա»:


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն