Թուրքերը խճճվել են իրենց իսկ ինտրիգներում
Փետրվար 25, 2010թ. 11:00
Այսօր Թուրքիայի նախագահն ու վարչապետը հանդիպելու են Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ, որպեսզի «բանակի և կառավարության միջև եղած լարվածությունը թուլացնեն». Տեղեկացնում է Reuters-ը: Հիշեցնենք, որ թուրքական բանակի 7 բարձրաստիճան սպաներ մեղադրվել են երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Ձերբակալվել են 50 բարձրաստիճան սպաներ: Օրակարգում կարող է հայտնվել համազգային արտահերթ ընտրությունների հարցը, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա Թուրքիայի` ԵՄ մտնելու բանակցությունների վրա:
ArmAr.am












