Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Դևլեթ Բահչելի. «Թուրքիան հայտնվել է փլուզման եզրին»

Փետրվար 25, 2010թ. 11:42

imagesԹուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցության ղեկավար խորհրդի նիստից հետո հանդես է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեությունը դատապարտող հաղորդագրությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Ի դեպ` նշված կուսակցությունը թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևն է հանդիսանում:

«ԱՇԿ» առաջնորդի գնահատմամբ` Թուրքիան առաջիկայում ապրելու է ամենացավոտ ժամանակրջաններից մեկը, երբ ազգային միասնությունը, պետության անսասանությունը, հասարակության անդորրն ու անվտանգությունը պահպանելու համար  հարկադրված է լինելու դիմակայել լրջագույն վտանգների:

Ըստ Բահչելիի` բացի այն, որ թուրք ժողովուրդը հայտնվել է չքավորության ու գործազրկության ճիրաններում, կանգնել է բաժան-բաժան լինելու և իրար հետ առճակատվելու իրական վտանգի առջև:

«Ամեն անցնող օր Թուրքիայում լարվածությունն ավելի է խորանում: Ահռելի չափերի է հասնում հասարակության բևեռացումը: Դեմոկրատական ռեժիմը վերածվել է համընդհանուր բախման ասպարեզի: Հասարակական հանդուժողականության սահմանների ոտնահարումն արդեն Թուրքիան հասցրել են փլուզման եզրին: Եթե մի քիչ էլ շարունակվեն այս ծայրաստիճան վտանգավոր զարգացումները, ապա մեզ միասին պահող կառույցի սյուներն ամբողջությամբ կխորտակվեն»,- ասված է «ԱՇԿ»-ի կուսակցապետի հաղորդագրության մեջ:

Նկատենք, որ չափավոր իսլամիստների (Էրդողանականներ) և աշխարհիկության երաշխավորների (գեներալիտետ) միջև առկա առայժմ անարյուն հակամարտությունը մեղմացման միտումներ բնավ  չի դրսևորում: Իսկ միմյանց արյուն թափելը, ըստ ամենայնի, կախված է ձերբակալված զինվորականների նկատմամբ կայացվելիք դատավճիռներից: Բանակի գեներալներին բանտապահների հսկողությանը հանձնելը, կնշանակի սասանել թուրքական պետության հիմքերը. այդ են վկայում թուրքական սպայակույտի հեղինակած բազմաթիվ հեղաշրջումները:


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն