Անդրանիկ Զորավար -145
– Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:
– Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար:
– Իմ կուսակցութիւնն իմ ազգն է:
– Իմ ազգը ճնշուածների ազգն է:
– Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց:
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ
Կյանքի ծովն է ալեկոծվում խելագար,
Վերը՝ փրփուր, մարգարիտը վարն է հար,
Իմ ազգի ծով, հրաբխվի՜ր անդադար,
Գոնե բացվե մաքուր մի լույս, Անդրանիկ:
Հովհաննես Շիրազ
Երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հիւսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրատ:
Գարեգին Նժդեհ
ArmAr.am












