ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կիև
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ի առավոտյան մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ՝ մասնակցելու նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը: Այս պահին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյան, Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյան կազմով, արդեն ժամանել է Կիև:
Այս մասին հայտնում է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Տեղեկացնենք, որ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությանը մասնակցելու են 11 երկրների առաջնորդներ: Իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Լիտվայի, Լեհաստանի եւ Լատվիայի նախագահները:
Թուրքական պատվիրակությունը գլխավորում է նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նախօրեին նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն արդեն իսկ տեղեկացրել էր, որ Սարգսյան-Գյուլ հանդիպում նախատեսված չէ:
ArmAr.am












