Դավիթ Հարությունյանը պաշտոնավարեց ընդամենը մի քանի ամիս
Փետրվար 25, 2010թ. 11:15
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հայաստանի նախագահին:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը, միաժամանակ հայտնել` քանի դեռ նախագահը չի ընդունել հրաժարականը, այս պահին Դավիթ Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել:
Այս պահին դեռ անհայտ է, թե ով է փոխարինելու Դավիթ Հարությունյանին:
Տեղեկացնենք, որ վերջինս պաշտոնավարեց ընդամենը մի քանի ամիս:
ArmAr.am












