Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Դեսպան Ֆարուք Լոգօղլու.«Կան լուրջ նախադրյալներ, որ հայերը ԱՄՆ կոնգրեսում կհասնեն հաջողության»

Փետրվար 25, 2010թ. 12:37

dr-osman-faruk-logoglu_web-150x150Թուրքական «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ում  Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լոգօղլուն ասել է, որ եթե հայ-թուրքական բանակցությունները մտնեն փակուղի, ապա Միացյալ Նահանգներում  «հայերը լուրջ աշխատանք կտանեն Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»: Ըստ նախկին դեսպանի, հայության մի հատվածը կփորձի  ստիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հստակ հայտարարություն անել, իսկ մյուսը՝ աշխատանք կտանի Կոնգրեսի կողմից Ցեղասպանության բանաձևը վավերացնելու ուղղությամբ: Նա նաև ասել է, թե  Կոնգրեսում մեծանում է  հայկական լոբբիի ազդեցությունն ու նրա քաղաքական հովանավորների ճնշումը՝  ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Լոգօղլուն կարևորելով ապրիլի 24-ին  Օբամայի կողմից հնչեցվելիք ելույթը, միաժամանակ թուրքերին հույս է տալիս, թե  «ԱՄՆ  նախագահը դժվար թե արտասանի «ցեղասպանություն» բառը»: Իր կարծիքը նա փորձել է հիմնավորել թուրքական հայտնի պատճառաբանությամբ, թե դրանով  կվտանգվի Թուրքիա-ԱՄՆ   հարաբերությունները, իսկ.« Թուրքիան որպես բողոքի նշան կարող է փակել Ինջիրլիքի ռազմակայանը»: Դեսպանը, սակայն, հաշվի առնելով ներկայումս ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձևի ընդունման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները, թուրքերին միաժամանակ զգուշացնում է` կան լուրջ նախադրյալներ, որ հայերը կհասնեն  հաջողության։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն