ԼՂՀ նախագահը քննարկել է էներգետիկ համակարգում փոխգործակցության հարցեր
Փետրվար 25, 2010թ. 12:45
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Միրզոյանը, քննարկվել են Արցախում նոր տեխնոլոգիաների կիրարկման, էներգետիկ համակարգում փոխգործակցության եւ փորձի փոխանակման հետ կապված հարցեր:
ArmAr.am












