Գլխավոր » Լրահոս

Թաթուլ Մանասերյան.«Դժվարագույն օրերն այլևս մնացել են հետևում»

Փետրվար 25, 2010թ. 12:50

Manaseryani_asulis_gjrfjrd«Աշխարհի մի շարք երկրներում տնտեսության ապաքինման միտումներ արդեն իսկ նկատվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը։

Իսկ ի՞նչ վիճակում է հայաստանյան տնտեսությունը. ըստ Թաթուլ Մանասերյանի  դժվարագույն օրերն այլևս մնացել են հետևում: Նա նկատել է, որ թեպետ Հայաստանը 2009-ը ամփոփեց տնտեսական անկումով, սակայն ինքը  դա չի պայմանավորում բացառապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներով. «Պետք է հստակ տարանջատել այն պատճառները, որոնք հատուկ են մեր երկրի տնտեսական հետընթացին եւ այն պատճառները, որոնք գալիս են համաշխարհային շուկայից»,- ասել է ԱԺ նախագահի խորհրդականը։

Ապա արձանագրել.«Կարող եմ ասել, որ Հայաստանն ունի տնտեսությունն աշխուժացնելու, կայունացման փուլ վերադառնալու հնարավորություններ, ավելին, բոլոր հնարավոր ռեսուրսների օգտագործման դեպքում 2010 թ. համար արված տնտեսական կանխատեսումները համեստ կանխատեսումներ են»։

Իսկ համակարծի՞ք է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի արտահայտած այն միտքի հետ, թե` Հայաստանը հաղթահարել է ճգնաժամը. պրն Մանասերյանը նկատել է. «Ուրախ կլինեմ, եթե վերջինիս խոսքերն իրականություն դառնան։ Եթե Էկոնոմիկայի նախարարը նման հայտարարություն է անում, ուրեմն դրա համար հիմքեր ունի»,- եզրափակել է խորհրդականը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն