ԱԺ-ում սպասում են Էդվարդ Նալբանդյանին
ՀՀ խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյայի վերջին օրվա առաջին նիստը։ Այս պահին պատգամավորները շարունակում են երեկ սկսած «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին» օրենքների նոր նախագծերի և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկումը։
Այսօրվա հաջորդ նիստի ընթացքում սպասվում է ՀՀ ԱԺ երեկվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ։
Հիշեցնենք, որ երեկվա նիստում ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունվել է, որ օրինագիծը երկրոդ ընթերմամբ քննարկման կդրվի առաջին ընթերցմամբ այն ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։
Խորհրդարանականներն այս պահին սպասում են ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` խորհրդարան ժամանելուն:
ArmAr.am












