Օրեցօր «հզորացող» Ադրբեջանի իրական պատկերը
Հատված անկախ փորձագետ Իլհամ Շաբանի`REGNUM գործակալությանը տված հարցազրույցից.
«Այս տարվա սկիզբը նշանավորվեց կլիմայական բարդ պայմաններով և էներգետիկ այնպիսի խնդիրներով, որոնց չէր հանդիպել Ադրբեջանի բնակչությունը վերջին 3-4 տարիներին: Մենք վաղուց արդեն սովորել ենք, որ երկրի հարավում, հյուսիսում և արևմուտքում էլեկտրաէներգիայի անջատումները կրեն պարբերական բնույթ: Բայց այս անգամ եղան ոչ թե ծրագրված անջատումներ, այլ լուրջ վթարներ, ընդ որում, ոչ միայն շրջաններում, այլև մայրաքաղաք Բաքվում: Դրա հետևանքով հունվարի վերջին և երկու անգամ փետրվարին Բաքվի բնակիչները հայտնվեցին իսկական ճգնաժամի մեջ: Հիշեցնեմ, որ մի շարք հին շենքերում արդեն երկար տարիներ գոյություն չունի կենտրոնացված ջեռուցում, իսկ տասնյակ նոր բարձրահարկեր գազիֆիկացված չեն, ինչի պատճառով էլեկտրաէներգիայի սպառումը ցուրտ եղանակին կտրուկ ավելանում է, ինչն էլ գերբեռնվածության պատճառ է դառնում: Իսկ քանի որ էլեկտրասարքավորումները հնացած ու մաշված են, իսկ էլեկտրասյուների մեծ մասը չի փոխվել անցյալ դարի 60-ական թվականներից, ուրեմն վթարներն անխուսափելի են»:
ArmAr.am












