Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքերը Խոջալուի հարցում ադրբեջանցիներին սատարելու համար պատրաստվում են դիմել ՄԱԿ-ի անդամ երկրներին

Փետրվար 25, 2010թ. 14:24

[ojaluԹուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASIMED) փոխնախագահ Սավաշ Էղիլմեզը լրագրողներին հայտնել է, որ իրենք պատրաստվում են Խոջալուի կոտորածի մասին պատմող հայտարարություն, խտասկավառակ և էլեկտրոնային նամակներ ուղարկել ՄԱԿ-ի անդամ երկրների արտգործնախարարներին:

Էղիլմեզը Խոջալուի ողբերգության պատասխանատվությունը նախ բարդել է հայերի վրա, ապա լկտիաբար աղաղակել, թե հայերից անհրաժեշտ է պահանջել նյութական ու բարոյական վնասի փոխհատուցում: Էղիլմեզի անգլուխ հայտարարություններն այսքանով չեն ավարտվել. նա նաև նշել է, թե հայերը սկսյալ 1850 թվականից դաժանաբար կոտորել են թուրքերին:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Xocali.net նախագծի շնորհանդեսը: Այդ կայքեջում ներկայացված են ադրբեջանցիների կողմից իրականացվող  զազրելի կեղծիքների և փաստերի աղավաղման ժամանակագրությունը` կապված Աղդամի (Խոջալուի) 1992թ. դեպքերի հետ: Օրինակ` հայ հետազոտողները հայտնաբերել են 20 կեղծ լուսանկար, որոնք ադրբեջանական կողմից Խոջալուի քողի ներքո օգտագործվում  են` միջազգային հանրության շրջանում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով: Մինդեռ այդ լուսանկարները 1999թ.Կոսովոյում տեղի ունեցած ջարդերի, տարերային աղետի հետևանքով զոհված քուրդ երեխաների նկարներ են:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն