Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանի իշխանությունը Խոջալուում մատաղացու դարձրեց սեփական բնակչությանը

Փետրվար 25, 2010թ. 14:46

301-rafiԱնդրադառնալով Խոջալուում տեղի ունեցած դեպքերին` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ ցեղասպանություն գործած պետություններն՝ իրենց գործածի պատասխանատվությունից խուսափելու համար ուրիշների վրա են փորձում նույն ահավոր ոճրագործության խարանը փոխանցել։ «Բայց տվյալ դեպքում ակնհայտ է, թե ինչ տեղի ունեցավ Խոջալուում, երբ սեփական երկրի իշխանությունն՝ ընդդիմության հետ ունեցած խնդիրների պատճառով մատաղացու դարձրեց  քաղաքացիական բնակչությունը։ Դա վերագրել Հայաստանին և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերին` հերթական կեղծարարություն է։ Իհարկե, պատերազմը շատ ցավալի երևույթ է. փոխադարձ վիրավորանք, սպանություններ, նաև էքցեսներ են լինում, բայց կոնկրետ Խոջալուն, ինչպես նաև մի շարք այլ լոզունգ դարձած աշխարհագրական վայրեր, ցույց են տալիս, թե ինչպես կարելի է, որ հայրենասպան քաղաքականություն վարող պետությունը փորձի չքմեղանալ և արդարանալ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ նման փորձերը դատապարտված են, բայց արժանի արձագանք չեն գտնում, և որ այդ խնդրի հետ կապված` պետք է համալիր պետական քաղաքականություն ունենանք։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն