Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան

Տեղի է ունեցել Ադրբեջանի ղեկավարության կողմից կատարված միտումնավոր քայլ

Փետրվար 25, 2010թ. 15:41

286_mArmAr.am-ի հարցերին պատասխանում է xocali.net կայքի համահեղինակ, փորձագետ Սամվել Մարտիրոսյանը

– Ադրբեջանը իր հերթական վայնասունն է բարձրացրել, այսպես կոչված, Խոջալուի դեպքերի մասին: Հակիրճ կարո՞ղ եք ներկայացնել, թե  իրականում ինչ է տեղի ունեցել 1992-ին Խոջալուում:

-Եթե լինենք հակիրճ, ապա տեղի է ունեցել Ադրբեջանի ղեկավարության կողմից կատարված միտումնավոր քայլ, որի հետեւանքով Խոջալուի խաղաղ բնակչությունը հայտնվեց պատերազմական գործողությունների հենց կենտրոնում։ Ադրբեջանական իսկ վկայություններից երեւում է, որ, նախօրոք հայերի կողմից զգուշացված լինելով հարձակման մասին, զինվորականները արգելափակեցին խաղաղ բնակիչների ելքը Խոջալուից։ Չնայած որ հայկական կողմը թողել էր մարդասիրական միջանցք։

Արդեն իսկ ռազմական գործողությունների սկիզբը բերեց նրան, որ խաղաղ բնակիչների մի մասը զոհվեց երկկողմանի կրակի տակ ընկնելով, մի մասը սառեց ճանապարհներին՝ փախչելով։ Կարեւոր է հասկանալ, որ զոհերի մեծ մասը եղել է ոչ թե Խոջալուում, այլ արդեն իսկ Աղդամի մատույցներում, որտեղ տեղակայված էր ադրբեջանական բանակը։ Ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Լ. Մելիք-Շահնազարյանի եւ Հայկ Դեմոյանի գործերում՝

ХОДЖАЛИНСКОЕ ДЕЛО: ОСОБАЯ ПАПКА http://armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/khojaly_f/contents.html

Славная победа армянского оружия

http://voskanapat.info/blog/slavnaja_pobeda_armjanskogo_oruzhija/2009-11-26-273

-Այն, որ Խոջալուն սարքված էր հենց ադրբեջանցիների ձեռքով, ժամանակին ասել են ադրբեջանցի քաղաքական գործիչներչը: 1992թ ապրիլին  «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում  Մութալիբովն ասել է. «Հայերն այնուամենայնիվ թողել էին միջանցք, որով խաղաղ բնակչությունը կարող էր անցնել։ Այդ դեպքում նրանց ինչների՞ն էր պետք կրակել ադրբեջանցի բնակիչների վրա»:

-Ինքը Մութալիբովը վերջերս փորձեց հերքել իր այս բառեռը, բայց փաստերը, մեկ է, շարունակում են ապացուցել  իր առաջին խոսքերը։ Օրինակ` թուրք-մեսխետցիների վկայություններից երեւում է, որ իրենց ադրբեջանցի զինվորականները արգելում էին դուրս գալ Խոջալուից։ Չնայած որ, ըստ լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւի՝ մարդկանց դուրս չէին բերում, սակայն կովերին, ոչխարներին էվակուացրել էին։

– 1992-ին Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկում էր այն տարածքը, որտեղ մահացել են Խոջալուի բնակիչները: Ու քանի որ նրանք վերահսկել են, իրենք էլ հնարավորություն են ունեցել անարգել կերպով կատարել ֆոտո, վիդեո նկարահանումներ: Ի՞նչ եք պարզել ձեր ուսումնասիրությունների ընթացքում:

-Տեսանյութերի հետ կաված շատ հարցեր կան Այսպես, երկու օր շարունակ նկարահանումներ կատարել է ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւը։ Եւ իր նկարահանումներից է հենց երեւում, որ դիակները խոշտանգվել են այն ընթացքում, երբ գտնվել են ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող տարածքում։ Հարկ է նշել, որ Մուստաֆաեւը հետագայում զոհվեց ոչ այնքան էլ պարզ հանգամանքներում։

-Այսօր Ադրբեջանը աշխարհի բոլոր ամբիոններից վայրահաչում է ու փորձում աշխարհին իր  իսկ ստեղծած կեղծիքը ներկայացնել` իբրև հայերի ձեռքով իրականացված ոճիր:  Խոջալուի հեքիաթի ստեղծումը արդյոք չի՞ փաստում այն մասին, որ Ադրբեջանը տառապում է սեփական ցեղասպանությունն ունենալու մարմաջով:

-Դա կա. այսօր Ադրբեջանում կա մի քանի ցեղասպանությունների հիշատակի օր։ Ընդհանրապես Ադրբեջանի քաղաքական էլիտան գնում է «հայկականության կրկնօրինակման» ճանապարհով։ Հիմա ադրբեջանցիները հայտարարվում են տարածաշրջանի ամենահին էթնոս։ Նույնիսկ արդեն քայլեր են կատարվում, որ Ադրբեջանը հայտարարվի առաջին քրիստոնյա պետություն։

– Ուրախալի փաստ`  ի վերջո, սառույցը շարժվել է, ու հայկական կողմը նախաձեռնել է ադրբեջանական սարսափելի կեղծիքի բացահայտումը` ի տես աշխարհի: Բացվեց մի կայքէջ` xocali.net-ը, որի միջոցով ընթերցողն այսուհետ կիրազեկվի ողջ ճշմարտությանը: Կատարվել է իրապես հսկայական ուսումնասիրական աշխատանք: Դուք ևս ակտիվ մասնակցել եք կայքէջի ստեղծմանը: Ինչպես հաջողվեց գիտական աշխատանքին հավասարազոր նման ուսումնասիրություն կատարել:

-Իրականում ադրբեջանական քարոզչամեքենան, երկար տարիներ գերիշխելով տեղեկատվական դաշտում, անցել էր ակնհայտ կեղծիքների։ Շատ ժամանակ առանց թաքցնելու, քանի որ համոզված են եղել, որ հակահարված չի լինելու։ Հիմա ժամանակները փոխվել են։ Իսկ կոնկրետ աշխատանքը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր եւ ժամանակի։

– Կայքէջում  բացահայտվել է ադրբեջանական գլխավոր կեղծիքներից մեկը` մահացած մարդկանց լուսանկարները, որոնք Ադրբեջանը շրջանառում է  աշխարհով մեկ  իբրև Խոջալուում կատարված փաստեր, սակայն դրանք իրականում աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցած դեպքերի լուսանկարներ են: Կխնդրեի ադրբեջանական կեղծիքը հաստատող  մի քանի օրինակներ բերեիք:

-Ասեմ, որ օրինակները ավելի շատ են, քան մենք ներկայացրել ենք։ Դա ասում եմ, քանի որ գրեթե ամեն օր մի նոր բան գտնում ենք՝ կեղծիքների քանակը նույնիսկ մենք չէինք պատկերացնում, երբ սկսում էինք աշխատանքը։ Իսկ օրինակները շատ են, որպես Խոջալուի զոհեր ներկայացվել են Կոսովոյում սպանված ալբանացիներ, Թուրքիայում երկրաշարժից զոհված քուրդ երեխաներ եւ այլն։ Դեռ աշխատանքները շարունակվում են։

-Կարելի՞ է ասել, որ նոր կայքէջը ադրբեջանական կեղծիքը բացահայտելու ուղղությամբ  հայկական կողմի իրականացրած ամենալուրջ աշխատանքն  է: Եվ հետաքրքիր է, ինչպիսին են ադրբեջանական կողմի արձագանքները:

-Չէի ասի, որ ամենալուրջն է։ Վերոհիշյալ աշխատությունները շատ մանրամասն անդրադարձել են այս հարցին տարբեր տեսանկյուններից։ Մենք պարզապես փորձեցինք կանգ առնել կոնկրետ ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի վրա։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի արձագանքներին, ապա դրանք շատ բազմակողմանի էին՝ սկսած նրանից, որ մեր կայքը բացարձակ սուտ է, վերջացրած նրանով, որ հայերը կրկին հաղթում են տեղեկատվական պատերազմում։ Բայց ես կմատնանշեի ուրիշ մի բան՝ կայքի շնորհանդեսի օրը ադրբեջանական կողմը այնքան ակտիվ սկսեց մեկնաբանել կայքը, որ նույնիսկ զարմացրեցին. շատ ժամանակ հայկական կողմի կոշտ դիվանագիտական քայլերը այսպիսի արձագանքի չեն արժանանում։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն