ԱՄՆ-ը մեծացնում է ճնշումը Թուրքիայի վրա
Միացյալ նահանգները աստիճանաբար մեծացնում է ճնշումը Թուրքիայի վրա` ստիպելով Թուրքիային աջակցել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը: Բրիտանական Financial Times-ը գրելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անհանգստությունների մասին, մատնացույց է անում, որ Թուրքիան շարունակում է պահպահել իր կարծիքը պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Թերթը կարեւորում է Թուրքիայի դերը, քանի որ այն ներկայումս ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ է եւ ՆԱՏՕ անդամ եւ մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի խոսքերը. «Միջուկային զենք ունեցող Իրանի հեռանկարն ավելի շատ Թուրքիային, քան որեւէ մեկին, պետք է անհանգստացնի»:
Հիշեցնենք, որ Անկարան հանդես է գալիս Իրանի նկատմամբ որեւէ պատժամիջոցի կիրառմանը դեմ` հայտարարելով, որ նման քայլը կարող է առավել բարդացնել իրադրությունը:
ArmAr.am












